o

   M

E

D

I

N

F

O

R

M

N E W S   A G E N C Y

«ՍՈւՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» բժշկական կենտրոնի «Կարմիր բլուր» մեծահասակների պոլիկլինիկա
"Karmir Blur" Policlinics of “SURB ASTVATSAMAYR” Medical Center

ռուսերեն
russian


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Կարմիր Բլուր մեծահասակների պոլիկլինիկայում
մարտի ընթացքում գրանցվել է 1.743 հաճախում:
Նեղ մասնագետների, մասնավորապես սրտաբանի, քիթ-կոկորդ-ականջաբանի, էնդոկրինոլոգի, գինեկոլոգի և նյարդաբանի մոտ գրանցվել է 804 հաճախում: Մնացած հաճախումները գրանցվել են թերապևտների մոտ:
Ամսվա ընթացքում գրանցվել է 40 տնային կանչ, հոսպիտալացվել են 20-ը:
Այս ժամանակամիջոցում գրանցված 11 մահերից 3-ը եղել է ուռուցքների, 4-ը սրտային անբավարարության, ծերության՝ 2-ը, իսկ ուղեղի շրջանառության սուր խանգարման հետևանքով՝ 2:

Մարտի ընթացքում մեծահասակների պոլիկլինիկայում գրանցվել է միայն կարմրուկով վարակվածության 2 դեպք:

Միաժամանակ դուրս է գրվել 9-ը անվճար դեղատոմս, իսկ 94 հիվանդի բաժանվել է հումանիտար դեղորայք, որից 61-ը եղել են շաքարային դիաբետով հիվանդներ:

Մարտին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Կարմիր Բլուր մեծահասակների պոլիկլինիկայում գրանցված հաճախումները

Ընդամենը հաճախում

1.743

Նեղ մասնագետ

804

Տնային կանչեր

40

Հոսպիտալացում

20

Գրանցված մահերը

11

Ինֆեկցիաներ՝ այդ թվում

կարմրուկ

2

Ջրծաղիկ

-

Աղիքային ինֆեկցիա

-

Հումանիտար դեղորայք ստացել է

94

MEDINFORM 11.04.2005


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Կարմիր Բլուր մեծահասակների պոլիկլինիկայում փետրվարի ընթացքում գրանցվել է 1.081 հաճախում:
Նեղ մասնագետների, մասնավորապես սրտաբանի, քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ գրանցվել է 354 հաճախում:
Ամսվա ընթացքում գրանցված է եղել 30 տնային կանչ, հոսպիտալացվել են 6-ը:
Այս ժամանակամիջոցում գրանցված 10 մահերից 2-ը եղել է ուռուցքների, 1-ը սրտային անբավարարության, իսկ ծերության հետևանքով՝ 7-ը:

Պոլիկլինիկայի բժշկա-փորձագիտական հանձնաժողովի համակարգող Էմմա Եգանյանը նշում է, որ վերջին ժամանակներում հաճախացել է ուռուցքային հիվանդություններից առաջացած մահերի թիվը:
Կարմրուկով վարակված է եղել 5 մեծահասակ, իսկ հեպատիտով՝ 1-ը:

Միաժամանակ անվճար հիմունքներով դուրս է գրվել 92 դեղատոմս, իսկ հումանիտար դեղորայքից բաժանվել է 54 անուն դեղ:
Պոլիկլինիկայից փետրվարին 4 հիվանդ է ուղեգրվել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտ՝ վերականգնողական բուժում ստանալու համար:

Փետրվարին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Կարմիր Բլուր մեծահասակների պոլիկլինիկայում գրանցված հաճախումները

Ընդամենը հաճախում

1081

Նեղ մասնագետ

354

Տնային կանչեր

30

Հոսպիտալացում

6

Գրանցված մահերը

10

Ինֆեկցիաներ՝ այդ թվում

կարմրուկ

5

Ջրծաղիկ

-

Աղիքային ինֆեկցիա

-

Հումանիտար դեղորայք

54

MEDINFORM 30.03.2005


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Կարմիր Բլուր մեծահասակների պոլիկլինիկայում հունվար ամսվա ընթացքում գրանցվել է 871 հաճախում:
Նեղ մասնագետների, մասնավորապես սրտաբանի, քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ գրանցվել է 284 հաճախում:
Ամսվա ընթացքում գրանցված է եղել 46 տնային կանչ, հոսպիտալիզացվել են 23-ը:
Այս ժամանակամիջոցում գրանցված 17 մահերից 4-ը եղել է ուռուցքների, 7-ը իշեմիկ հիվանդության, իսկ ծերության պատճառով՝ 6-ը:

Պոլիկլինիկայի բժշկա-փորձագիտական հանձնաժողովի համակարգող Էմմա Եգանյանը նշում է, որ վերջին ժամանականերում հաճախացել է ուռուցքային հիվանդությամբ մահերի թիվը:
2 մեծահասակ էլ վարակված է եղել կարմրուկով:

Միաժամանակ անվճար հիմունքներով դուրս է գրվել 76 դեղատոմս, իսկ հումանիտար դեղորայքից բաժանվել է 40 անուն դեղ: Պոլիկլինիկայից հունվարին միայն 1 հիվանդ է ուղեգրվել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտ՝ վերականգնողական բուժում ստանալու համար:

Հունվար ամսին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Կարմիր Բլուր մեծահասակների պոլիկլինիկայում գրանցված հաճախումները

Ընդամենը հաճախում

871

Նեղ մասնագետ

284

Տնային կանչեր

46

Հոսպիտալիզացիա

23

Գրանցված մահերը

17

Ինֆեկցիաներ՝ այդ թվում

կարմրուկ

2

Ջրծաղիկ

-

Աղիքային ինֆեկցիա

-

Հումանիտար դեղորայք

40

MEDINFORM 21.02.2005


Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի
(Karmir Blur Policlinics of “Surb Astvatcamayr” Medical Center) Կարմիր բլուր մեծահասակների պոլիկլինիկայում դեկտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 904 հաճախում, որոնցից 281-ը այցելել են նեղ մասնագետներին:

Նոյեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 980 հաճախում:
Ողջ ամսվա ընթացքում գրանցվել է 9 մահ, այդ թվում 2-ը սրտային անբավարարությունից, 1-ը ուղեղի ինսուլտից, 4-ը ուռուցքային հիվանդություններից, իսկ 2-ը ծերությունից: Երևանի «Էրեբունի» ԲԿ
(Erebouni Medical Center) և 6-րդ հիվանդանոց են ուղեգրվել 12 հիվանդներ:
Պոլիկլինիկայի բժշկա-փորձագիտական հանձնաժողովի համակարգող Էմմա Եգանյանը տեղեկացրեց, որ պետպատվերի շրջանակներում դեղատոմսով դեղեր են ստացել 120 հիվանդներ, որոնց 90%-ը ինսուլինակախյալ հիվանդներ են եղել:
Գրանցվել է նաև 1 կարմրուկով և 1 ջրծաղիկով դեպք:
MEDINFORM 14.01.2005


«Սուրբ աստվածամայր» բժշկական կենտրոնի «Կարմիր բլուր» մեծահասակների պոլիկլինիկան սպասարկում է 21.000 բնակչի:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում պոլիկլինիկա կատարած այցերի քանակը կազմել է 294: Գրանցվել է 42 կանչ, որից 31-ն հաճախել են թերապևտի մոտ, իսկ 11-ը՝  նեղ մասնագետի:
Հոկտեմբեր ամսվա  ընթացքում  սուր ռեսպիրատոր հիվանդություններով մարդկանց քանակը կազմել է 26, իսկ այլ ինֆեկցիոն հիվանդություններ չեն գրանցվել:
Հիվանդանոցներ բուժման են ուղարկվել 20 հիվանդներ: Գրանցվել են նաև խրոնիկ հիվանդությունների սրացմամբ դեպքեր, մասնավորապես՝ հիպերտոնիկ, սրտի իշմիկ և խոցեր ստամոքսի շրջանում:
Սոցիալապես անապահով հիվանդներին տրվել է անվճար դեղորայք:

«Կարմիր բլուր»
պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Սարգսյանի հավաստմամբ՝ անվճար դեղորայք է տրամադրվել  նաև այնպիսի հիվանդների, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքներից չեն:
Հոկտեմբեր ամսին պետպատվերի շրջանակներում 85 հիվանդ ստացել է դեղորայք, իսկ 17 հիվանդի հատկացվել է ինսուլին:

ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտ
(Scientific-Research Institute of Spa Treatment and Physical Medicine) է ուղարկվել 8 հիվանդ՝ հիմնականում հենաշարժողական ֆունկցիաների խախտումներով:
Հոկտեմբեր ամսին «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժին  մանկաբարձագինեկոլոգիական խորհրդատվություն ստանալու համար հաճախել են 9 հղիներ:

MEDINFORM 20.11.2004