|
|
E |
D |
I |
N |
F |
O |
R |
M |
|
Children's Hospital of "Surb Astvatcamayr" Medical Center |
Իննամյա
փոքրիկ Վահագնը արդեն 2 ամիս է՝ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի
վերակենդանացման բաժնում:
Ծանր վիրահատությունից հետո նրա վիճակն այժմ բժիշկները գնահատում են բավարար:
Երեխան հիվանդանոց է ընդունվել թոքերի այտուցով: Նրա շնչառությունը ապահովվել է
ինտուբացիոն խողովակի միջոցով: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխայի
մոտ կա զարգացման բնածին արատ՝ ուռուցքանման գոյացություն կերակրափողի և շնչափողի
վրա: Ուռուցքի բորբոքումից առաջացել է խուղակ (երբ հեղուկը գնում է թոքեր): Բացառիկ
վիրահատության արդյունքում կատարվել է շնչափողի պլաստիկա, իսկ արատը ծածկվել է
կերակրափողի պատով:
Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը տեղեկացրեց, որ վերջնական
ապաքինումից հետո սպասվում է 2-րդ վիրահատությունը՝ կերակրափողի պլաստիկա: Այժմ
երեխան կերակրվում է էնտերոստոմայով (երբ խողովակը տեղադրված է բարակ աղու վրա):
Նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժնում արդեն 20 օր ծանր վիճակում է գտնվում
բուտուլիզմով հիվանդ 12 տարեկան մի երեխա, որը թունավորվել է պահածոյացված կարմիր
պղպեղից: Երեխային ապահովում են արհեստական շնչառությամբ:
MEDINFORM 04.03.2005
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի սոմատիկ (ընդհանուր մանկաբուժական) բաժանմունքը
տեղակայված է հիվանդանոցի 3-րդ հարկում:
Սոմատիկ բաժանմունքի վարիչը Զոհրապն Խաինցյանն է:
Աշխատում են ևս 4 բժիշկներ:
Այստեղ բուժվում են 1 ամսեկանից մինչև 18 տարեկան երեխաները՝ թոքաբորբով,
ռախիտով, սակավարյունությամբ (անեմիա), վիրուսային հիվանդություններով:
Բաժանմունքում կա 16 պալատ, որոնք նախատեսված են մեկ կամ երկու հիվանդի համար:
Բաժանմունքում կան նաև ընդհանուր բժշկական գործողություններ և հոքնաներ կատարելու
համար նախատեսված առանձին սենյակներ:
Այստեղ է գտնվում Մխ. Հերացու անվան բժշկական համալսարանի մանկաբուժության
ամբիոնը՝ Ռուբեն Բարսեղյանի ղեկավարությամբ:
Բաժանմունքն ապահովված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով:
Բաժանմունքում բուժվող երեխաների 50-60%-ը մինչև 1 տարեկան մանուկներ են: