|
|
E |
D |
I |
N |
F |
O |
R |
M |
|
Children's Hospital of "Surb Astvatcamayr" Medical Center |
Նորածնային
պաթոլոգիայի բաժանմունքը տեղակայված է ԲԿ-ի առաջին հարկում: 1981 թվականից, ԲԿ-ի
հիմնադրման օրվանից մինչ այժմ բաժանմունքը ղեկավարում է Իդա Թևոսյանը:
Բաժանմունքում աշխատում է ԵՊԲՀ-ի մանկաբուժության ամբիոնը՝ պրոֆ. Բարսեղյանի
գլխավորությամբ, իսկ բաժանմունքը համակարգում է նույն ամբիոնի դոցենտ Ադամյան
Լաուրան: Այստեղ աշխատում են ևս 3 բժիշկ-օրդինատորներ:
Բաժանմունքը վերանորոգված է, կա կենտրոնացված ջեռուցում և 20 մահճակալներ:
Բաժանմունքում բուժվում են մինչև 3 տարեկան երեխաներ կենտրոնական նյարդային
համակարգի ախտահարումով: Բացի այդ, բուժվում են նաև այնպիսի հիվանդ նորածիններ,
որոնք տառապում են թթվածնային քաղցով, ներարգանդային ինֆեկցիաներով, ծննդաբերական
տրավմաներով, ինչպես նաև շնչառական համակարգի խանգարումներով: Բաժանմունքում հմուտ
մասնագետների կողմից հետազոտվում են նաև հազվագյուտ ժառանգական հիվանդություններով
և բնածին արատներով երեխաներ:
ԲԿ-ի հարուստ լաբորատոր կենտրոնը հնարավորություն է տալիս համակողմանիորեն կատարել
նորածինների հիվանդությունների հետազոտություններ: Բաժանմունքը հագեցած է
ժամանակակից սարքավորումներով, որն ստացել է ճապոնական կառավարության կողմից:
Դրանցից են մանկական տաքացնող սեղանիկները, որոնց օգնությամբ երեխան ստանում է
թթվածին, ճապոնական սոնոգրաֆիան, շնչառական ուղիները մաքրելու համար էլեկտրական
ապարատներ, իսկ ֆոտոթերապիայի միջոցով հնարավոր է լինում բուժել դեղնուկային
սինդրոմը:
Եթե նախկինում պետք էր անընդհատ հետևլ, թե որքան կաթիլներ է ստանում հիվանդը, ապա
այժմ արդեն հիվանդ երեխաները կաթիլներ ստանում են ծրագրավորված:
2004 թվականին բաժանմունք ընդունվել է 420 հիվանդ, իսկ 2003-ին՝ 350 հիվանդ:
Հատկանշական է, որ 2004-ին բաժանմունքում մահվան դեպքեր չեն գրանցվել: