|
|
E |
D |
I |
N |
F |
O |
R |
M |
|
Children's Hospital of "Surb Astvatcamayr" Medical Center |
| Դինածնոտային վիրաբուժության բաժանմունք |
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը գործում է 2002 թվականից: Այն ղեկավարում է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արմեն Ավագյանը: Բաժանմունքում որակյալ մասնագիտական օգնություն է ցուցաբերվում դիմածնոտային շրջանի տարաբնույթ հիվանդություններից տառապող հիվանդներին: Այս ոլորտի ախտահարումների թվում են դիմածնոտային շրջանի բնածին արատները, ձեռքբերովի ձևախախտումները, որոնք բաժանմունքում հանդիպում են հետևյալ հարաբերակցությամբ՝
բնածին արատներ 12.2%
Բաժանմունքի
կարևոր ձեռքբերումներից է դեմքի բնածին արտաների՝ շրթունքի և քիմքի բնածին
ճեղքվածքների («նապաստակի շրթունք», «գայլի երախ») վիրահատական բուժման դրական
արդյունքները, երբ վերականգնվում է արատավոր օրգանի և՛ տեսքը, և՛ ֆունկցիան:
Մեզ մոտ մատուցվում է նաև այնպիսի յուրահատուկ ծառայություն, ինչպիսին ատամների
միանվագ սանացիան է ընդհանուր անզգայացմամբ, այսինքն՝ հնարավոր է մեկ բժշկական
միջամտությամբ իրականացնել բոլոր ախտահարված ատամների լիարժեք բուժում:
Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը ուսումնական բազա է հանդիսանում Երևանի
պետական բժշկական համալսարանի համար:









Հեղինակային
բոլոր իրավունքները պատկանում են
MEDINFORM
լրատվական գործակալությանը:
Նյութերի ամբողջությամբ կամ մասնակի մեջբերումներ կատարելիս հղումը
MEDINFORM-ին
պարտադիր է:
® ©
2002 - 2006 MEDINFORM news agency,
Magistros-Trophy LLC. All rights reserved.