ռուսերեն


2005թ.-ի աշնանը «Սուրբ Աստավածամայր» ԲԿ էր (“Surb Astvatcamayr” Medical Center) ընդունվել մի երեխա, որին հետազոտել էին մայրաքաղաքի բուժհիմնարկներից մեկի ներյրովիրաբուժության բաժանմունքում և պարզել, որի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ուռուցք:

Պարզվել էր, որ ուռուցքը գտնվում է վիրահատության համար բարդ տեղում: Խուրհուրդ էր տրվել երեխային տանել Մոսկվայի Նեյրովիրաբուժության ինստիտուտ, ակադեմիկոս Կանավալովի մոտ: Նախորդ տարվա հունվարին Կանավալովը երեխային վիրահատել է և խորհուրդ տվել մայիսին դարձյալ երեխային ներկայացնել հետազոտման: Այդ ժամանակ արդեն կատարվել է մագնիսառեզոնանսային հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ վիրահատության ժամանակ հեռացվել է ուռուցքի մի մասը, իսկ մյուս մասը շարունակում է աճել: Կանավալովը երեխային ուղարկել է Երևան և խորհուրդ տվել հիվանդության կրկնության և ուժեղ գլխացավերի դեպքում դարձյալ դիմել իրեն: Սակայն հարցն այն էր, որ երեխայի ծնողները վիրահատության և Մոսկվա կատարած այցերի վրա ծախսել էին 20 000 դոլար, որն իրենց վաճառած բնակարանի գումարն էր, ապրում էին վարձով և այլևս Մոսկվա մեկնելու հնարավորություն չունեին:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համագործակցում է Սանկտ Պետերբուրգի Պալյանի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտի հետ և հնարավորություն ունի բարդ վիրահատությունների դեպքում բարձր որակավորում ունեցող մասնագետներ հրավիրել Հայաստան:

Երեխան ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ներյրովիրաբուժության բաժանմունք, որտեղ անցկացվել է վիճակը թեթևացնող վիրահատություն: Ծնողները պարզել են, որ նշված բուժհաստատությունը համագործակցում է Սանկտ Պետերբուրգի Պալյանի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտի հետ: Երեխային վիրահատելու համար Երևան է հրավիրվել նշված ինստիտուտի մանկակական նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ, բարձր որակավորման նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Վիլյամ Արամի Խաչատրյանը:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ղեկավարությունը կոչ է անում. «Նման հիվանդությունների դեպքում դիմել իրենց, քանի որ հնարավորություն կա Վիլյամ Խաչատրյանի պես բարձրակարգ մասնագետի հրավիրել Հայաստան, որի կատարած վիրահատությունները մի քանի անգամ ավելի էժան են»:
MEDINFORM 23.01.2006

նորություններ կենտրոնի մասին

Հայաստան, Երևան 375039, Արտաշիսյան փ., 46ահեռ. (374-10) 46-18-41
www.surbastvatsamayr.com


admin@surbastvatsamayr.com

MEDINFORM news agency      նորություններ

FROM THE CREATORS OF    M E D I N F O R M  © 2004 Magistros-Trophy Co.Ltd, All rights reserved