0
 

 

E

D

I

N

F

O

R

M

N E W S   A G E N C Y

Children's Hospital of "Surb Astvatcamayr" Medical Center


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ
(“Surb Astvatcamayr” Medical Center) ապրիլի 1-10-ը դիմել է 217 հիվանդ, հոսպիտալացվել են 170-ը:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 11-ն է:
Վիրաբուժության բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 3 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք բերված հիվանդների թիվը 2-ն է՝ սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ:
Սոմատիկ բաժանմունք բերվել է սուր լարինգոտրախեիտով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 2-ական և սուր ապենդիցիտով 1 հիվադ:
MEDINFORM 13.04.2006

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ (“Surb Astvatcamayr” Medical Center) մարտի 11-20-ը դիմել է 152 հիվանդ, որոնցից 106-ը հոսպիտալացվել են: Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 16-ն է, որոնցից 2-ին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն, մնացածը՝ հոսպիտալացվել են: Հիվանդների մեծամասնությունը բերվել է վերակենդանացման բաժանմունք՝ դեղորայքային թունավորմամբ 2, գանգուղեղային վնասվածքով, ալերգիկ ռեակցիայով, ուղեղի ցնցումով, ճողվածքով, ացետոնային թունավորմամբ, ազդրի կոտրվածքով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և հիպերթերմիայով 1-ական հիվանդ:Սոմատիկ բաժանմունք բերվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 2, իսկ նեյրովիրաբուժության բաժանմունք՝ ուղեղի ցնցումով 1 հիվանդ:Հիվանդներից 4-ը հանրապետության մարզերից են՝ Արմավիրից, Արարատից, Կոտայքից, Արագածոտնից, իսկ 1-ը՝ ԼՂՀ-ից:
MEDINFORM 22.03.2006

 

Փետրվարի 21-ից մարտի 5-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ (“Surb Astvatcamayr” Medical Center) դիմել է 208 մարդ, որոնցից 167-ը հոսպիտալացվել են: Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 20-ն է, որոնցից 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն, մնացածը՝ հոսպիտալացվել են:Սոմատիկ բաժանմունք բերվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 4, ցնցումային սինդրոմով, կեղծ կռուպով և սուր լարինգոտրախեիտով 1-ական հիվանդ:Վերակենդանացման բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով, ասպիրացիայով, աջակողմյան թոքաբորբով, մինինգոէնցեֆալիտով և կեղծ կռուպով 1-ական հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվածների թիվը 3-ն է՝ սուր ապենդիցիտով 2 և գլխուղեղի ցնցումով 1 հիվանդ:
Նյարդաբանական բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով, իսկ նորածնային բաժանմունք՝ աճուկային ճողվածքով 1-ական հիվանդ:
MEDINFORM 08.03.2006


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի
(“Surb Astvatcamayr” Medical Center) վերակենդանացման բաժանմունք հունվարի 11-20-ն ընդունվել են հետևյալ հիվանդները.2005թ.-ին ծնված տղա՝ սուր լարինգոտրախեիտով և 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ:
2005թ.-ին ծնված աղջիկ՝ հիպերթերմիկ ցնցումային սինդրոմով:
2005թ.-ին ծնված տղա՝ սուր բրոնխիտով և 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ:
2004թ.-ին ծնված տղա՝ 2-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ:
2005թ.-ին ծնված աղջիկ՝ բռոնխոպնևմանիայով և 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ:
2006թ.-ին ծնված աղջիկ՝ ներարգանդային ինֆեկցիայով, 1-ին աստիճանի անհասությամբ և 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ:
2006թ-ին ծնված տղա՝ ներարգանդային հիպոքսիայով, անհասությամբ և 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ:
2005թ.-ին ծնված աղջիկ՝ ալերգիկ ռեակցիայով և 1-ին աստիճանի շնչառական անբավարարությամբ:
1996թ.-ին ծնված տղա՝ հիպերտոնիկ կրիզով:
2004թ.-ին ծնված տղա՝ 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ:
2005թ.-ին ծնված աղջիկ՝ հիպովոլեմիկ շոկով և փսխումային սինդրոմով:
2005թ.-ին ծնված աղջիկ՝ բրոնխիտով և 2-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ:
Մարզերից ընդունված հիվանդների թիվը 10-ն է՝ Տավուշից 2000թ.-ին ծնված աղջիկ՝ օջախային բրոնխոպնևմանիայով, Արարատից 2005թ.-ին ծնված տղա՝ երկկողմանի բրոնխոպնևմանիայով և 3-րդ աստիաճանի շնչառական անբավարարությամբ, 2006թ.-ին ծնված աղջիկ՝ սուր բրոնխիտով և 2-րդ աստիճանի անհասությամբ, 2006թ.-ին ծնված 2 աղջիկ՝ ներարգանդային պնևմանիայով: Արագածոտնի մարզից ընդունվել է 2 հիվանդ՝ 2005թ.-ին ծնված տղա՝ երկկողմանի օջախային բրոնխոպնևմանիայով, 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ և 2005թ.-ին ծնված տղա՝ հիպովոլեմիկ շոկով, Արմավիրի մարզից 2005թ.-ին ծնված տղա՝ հիպովոլեմիկ շոկով և փսխումային սինդրոմով, 2005թ.-ին ծնված աղջիկ՝ ցնցումային սինդրոմով և երկկողմանի
բրոնխոպնևմանիայով
:
Կոտայքի մարզից ընդունվել է 1995թ.-ին ծնված աղջիկ՝ ցնցումային սինդրոմով:
MEDINFORM 25.01.2006


2005թ.-ի աշնանը «Սուրբ Աստավածամայր» ԲԿ էր (“Surb Astvatcamayr” Medical Center) ընդունվել մի երեխա, որին հետազոտել էին մայրաքաղաքի բուժհիմնարկներից մեկի ներյրովիրաբուժության բաժանմունքում և պարզել, որի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ուռուցք:Պարզվել էր, որ ուռուցքը գտնվում է վիրահատության համար բարդ տեղում: Խուրհուրդ էր տրվել երեխային տանել Մոսկվայի Նեյրովիրաբուժության ինստիտուտ, ակադեմիկոս Կանավալովի մոտ: Նախորդ տարվա հունվարին Կանավալովը երեխային վիրահատել է և խորհուրդ տվել մայիսին դարձյալ երեխային ներկայացնել հետազոտման: Այդ ժամանակ արդեն կատարվել է մագնիսառեզոնանսային հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ վիրահատության ժամանակ հեռացվել է ուռուցքի մի մասը, իսկ մյուս մասը շարունակում է աճել: Կանավալովը երեխային ուղարկել է Երևան և խորհուրդ տվել հիվանդության կրկնության և ուժեղ գլխացավերի դեպքում դարձյալ դիմել իրեն: Սակայն հարցն այն էր, որ երեխայի ծնողները վիրահատության և Մոսկվա կատարած այցերի վրա ծախսել էին 20 000 դոլար, որն իրենց վաճառած բնակարանի գումարն էր, ապրում էին վարձով և այլևս Մոսկվա մեկնելու հնարավորություն չունեին:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համագործակցում է Սանկտ Պետերբուրգի Պալյանի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտի հետ և հնարավորություն ունի բարդ վիրահատությունների դեպքում բարձր որակավորում ունեցող մասնագետներ հրավիրել Հայաստան:

Երեխան ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ներյրովիրաբուժության բաժանմունք, որտեղ անցկացվել է վիճակը թեթևացնող վիրահատություն: Ծնողները պարզել են, որ նշված բուժհաստատությունը համագործակցում է Սանկտ Պետերբուրգի Պալյանի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտի հետ: Երեխային վիրահատելու համար Երևան է հրավիրվել նշված ինստիտուտի մանկակական նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ, բարձր որակավորման նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Վիլյամ Արամի Խաչատրյանը:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ղեկավարությունը կոչ է անում. «Նման հիվանդությունների դեպքում դիմել իրենց, քանի որ հնարավորություն կա Վիլյամ Խաչատրյանի պես բարձրակարգ մասնագետի հրավիրել Հայաստան, որի կատարած վիրահատությունները մի քանի անգամ ավելի էժան են»:
MEDINFORM 23.01.2006



«Սուրբ Աստվածամայր» ԲԿ
(“Surb Astvatcamayr” Medical Center) դեկտեմբերի 11-20-ը դիմել է 151 հիվանդ, որոնցից 116-ը հոսպիտալացվել են: Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 27-ն է:
Սոմատիկ բաժանմունք բերվել է 10 հիվանդ, որից 9-ը սուր ռեսպիրատոր հիվանդությամբ, 1-ը՝ կեղծ կռուպով:Վերակենդանացման բաժանմունք բերվել է թոքաբորբով, սուր լարինգոտրախեիտով 2-ական, ցնցումային սինդրոմով, կեղծ կռուպով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և հիպերթերմիկ ցնցումներով 1-ական հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերված հիվանդների թիվը 3-ն է՝ 2-ը սուր ապենդիցիտով, 1-ը՝ սուր որովայնով:
Նյարդաբանական բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով և սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 1-ական հիվանդ:
Վնասվածքաբանության բաժանմունք բերվել է ձախ սրունքի կոտրվածքով 1 հիվանդ:
ԼՂՀ-ից, Կոտայքի մարզից և Վրաստանից շտապ օգնության ծառայությունը բերել է 1-ական հիվանդ:
MEDINFORM 23.12.2005



«Սուրբ Աստվածամայր» ԲԿ
(“Surb Astvatcamayr” Medical Center) դեկտեմբերի 1-10-ն դիմել է 126 հիվանդ, որոնցից 97-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 20-ն է:
Սոմատիկ բաժանմունք բերվել է 5 հիվանդ, որոնցից 6-ը հիպերթերմիկ ցնցումներով, 1-ը ցնցումային սինդրոմով, 2-ը վերին շնչուղիների հիվանդությամբ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել է 4 հիվանդ՝ 2-ը հիպերթերմիկ ցնցումներով և ստոծանու ճողվածքով ու կոմայով 1-ական հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվել է սուր որովայնով 2 հիվանդ:
MEDINFORM 15.12.2005


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ
(“Surb Astvatcamayr” Medical Center) նոյեմբերի 21-30-ը դիմել է 178 հիվանդ, որոնցից 133-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 19-ն է:
Սոմատիկ բաժանմունք բերվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 2 և բրոնխոպնևմանիայով 1 հիվանդ:
Վիրաբուժական բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 4 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք տեղափոխված հիվանդների թիվը 6-ն է՝ սուր ապենդիցիտով, սուր ռեսպիրատոր հիվանդությամբ և բրոնխոպնևմանիայով:
Նեյրովիրաբուժական բաժանմունք բերվել է գանգուղեղային տրավմայով 1 հիվանդ:
Թոքային բաժանմունք բերվել է սուր որովայնով 1 հիվանդ:
Հանրապետության մարզերից տեղափոխված հիվանդների թիվը 4-ն է:
MEDINFORM 07.12.2005


Նոյեմբերի 1-20-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
“Surb Astvatcamayr” Medical Center դիմել է 333 հիվանդ, որոնցից 251-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության
ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 39-ն է:
Սոմատիկ բաժանմունք բերվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 3, սուր լարինգոտրախեիտով և կեղծ կռուպով 1-ական մարդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվել է սուր ապենդիցիտով 7 հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել է 17 հիվանդ, որոնցից 2-ը Կոտայքի մարզից:
Նյարդաբանական բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով և կոմատոզ վիճակով 1-ական հիվանդ:
Նեյրովիրաբուժության բաժանմունք բերվել է գլխուղեղի տրավմայով 1 հիվանդ:
Վնասվածքաբանության բաժանմունք բերվել է 2 հիվանդ:
Շտապ օգնության ծառայության կողմից ԲԿ է բերվել նաև սննդային թունավորումով 3 մարդ:
MEDINFORM 23.11.2005


Հայաստանի առողջապահական հիմնարկներում որակի կառավարման սիստեմի ներդրման արդյունքում բժիշկներն ու հիվանդներն իրենց բավարարված կզգան:
Հերթական անգամ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում (“Surb Astvatcamayr” Medical Center) ներկայացնելով նշված սիստեմի ներդրման արդյունավետությունը՝ Համաշխարհային բանկի որակի և մենեջմենթի մասնագետ Րաֆֆի Սեմերջյանը նշեց, որ որակի կառավարման 8 սկզբունքներից 1-ինը հաճախորդների վրա կենտրոնանալն է. «Եթե ուզում ենք առողջապահական հիմնարկները շահույթ ստանան, պետք է բավարարենք հաճախորդի պահանջը՝ լիարժեք ու կարճատև բուժում իրականացնելով»:

Որակի կառավարման 8 սկզբունքներից 1-ինը հաճախորդների վրա կենտրոնանալն է.

Նշենք, որ որակի կառավարման սիստեմ ներդրված է եվրոպական առաջատար բուժհիմնարկներում, այն երկարատև գործընթաց է և կարող է տևել մի քանի տարի:
Հայաստանում մինչ օրս «Դիագնոստիկա» ԲԿ-ն միակն է, որտեղ ներդրվել է նշված սիստեմը:
Համաշխարհային բանկը մտադիր է մայրաքաղաքի 2 բումիավորումներում ներդնել այն, որոնցից մեկը «Սուրբ Աստվածամայր» բուժմիավորումն է:
MEDINFORM 11.11.2005


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ
(“Surb Astvatcamayr” Medical Center) հոկտեմբերի 21-31-ն դիմել է 169 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել են 131-ը:

Շտապ օգնության ծառայության կողմից բերված հիվանդների թիվը Սոմատիկ բաժանմունք տեղափոխվել է սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 5 մարդ:
Վերակենդանացման բաժանմունք ընդունվել է 6 հիվանդ, որից ուղեղի ցնցումով և կերակրափողի էրոզիայով հիվանդներ Արմավիրի մարզից և մարյրաքաղաքից գլխուղեղի տրավմայով, գլխուղեղի ցնցումով, հիպերթրեմիկ ցնցումներով և սուր լարինգոտրախեիտով 1-ական հիվանդներ:
Նեյրովիրաբուժական բաժանմունք բերվել է ուղեղի ցնցումով 1 հիվանդ:
Թոքային բաժանմունք՝ սուր ապենդիցիտով 1 հիվանդ:
Վիրաբուժության բաժանմունք բերվելէ սուր ռեսպիրատոր հիվանդության տոքսիկ տեսակով 1 հիվանդ:
MEDINFORM 03.11.2005


Համաշխարհային բանկը Հայաստանի առողջապահական բուրգերում ներդնելու է որակի կառավարման սիստեմ:
Առաջինը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն (“Surb Astvatcamayr” Medical Center) է, որտեղ հոկտեմբերի 27-ին ՀԲ-ի որակի և մենեջմենթի մասնագետ Րաֆֆի Սեմերջյանը ներկայացրեց նշված սիստեմի ներդրման նպատակներն ու արդյունավետությունը:
Որակի կառավարման սիստեմ ներդրված է եվրոպական առաջատար բուժհիմնարկներում, այն երկարատև գործընթաց է և կարող է տևել մի քանի տարի:
Ըստ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների՝ որակի ապահովումը լիարժեք ու կարճատև բուժումն է, որը գնահատելու է միայն հիվանդը:

Որակի ապահովումը լիարժեք ու կարճատև բուժումն է, որը գնահատելու է միայն հիվանդը:

ՀԲ-ի մասնագետը համամիտ է նշվածի հետ՝ միաժամանակ փաստելով, որ լիարժեք ու կարճատև բուժման համար էլ հենց պետք է ներդնել որակի կառավարման սիստեմը, որի շնորհիվ իրեն բավարարված կզգա և հիվանդը, և բժիշկը: Ըստ այդմ՝ բուժհիմնարկին կտրվի ISO 9000 հավաստագիր (ISO-ն ստանդարտացման միջազգային կազմակերպություն է, որը հիմնվել է 1947թ-ին Ժնևում), որը առողջապահական կազմակերպություններին թույլ է տալիս զարգացնել միջազգային կապերը, բարձրացնում է բժիշկների շահագրգռվածությունը, կրճատում է այն ծախսերը, որոնք չեն ապահովում ցանկալի որակ, բարելավում է ընկերության մասնագիտական իմիջը:
«Որակի սիստեմի ներդրման շնորհիվ բուժիմնարկներն անընդհատ կկատարելագործվեն»,- հավաստում է ՀԲ-ի մասնագետը:
Մինչ օրս «Դիագնոստիկա» ԲԿ-ն ողջ Անդրկովկասում և Հայաստանում միակն է, որտեղ ներդրվել է նշված սիստեմը, սակայն ոչ թե ՀԲ-ի օժանդակությամբ, այլ՝ սեփական միջոցներով:
Անդրկովկասի բուժհիմնարկներում նման փորձ դեռևս չի իրականացվել:
Իսկ ինչու է ՀԲ-ն սիստեմի ներդրման համար ընտրել Հայաստանի բուժհիմնարկները՝ MEDINFORM-ի հարցին Րաֆֆի
Սեմերջյանը պատասխանեց. «Պարզապես փորձեր են արվում բարելավել
Հայաստանի առողջապահական համակարգը»:
MEDINFORM 28.10.2005
 


Մեր հասարակության մեջ հաճախ են հանդիպում ծնողներ, ովքեր ծննդաբերելուց հետո առանց խղճի խայթի հրաժարվում են իրենց երեխաներից՝ թողնելով անօգնական:
Հանդիպում են նաև այնպիսի դեպքեր, երբ ծնողները բժիշկներին առաջարկում են սպանել իրենց նորածին հիվանդ երեխաներին: Բժիշկն ամեն գնով պայքարում է երեխայի կյանքի համար, սակայն ծնողը չի ցանկանում բուժման վրա ժամանակ ու փող ծախսել:
Հարց է առաջանում՝ ո՞վ է մեղավոր, որ երեխան ծնվել է հիվանդ՝ ծնողնե՞րը, բժիշկնե՞րը, թե՞ կյանքի պայմանները:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նեկայումս խնամվում է ծնողների կողմից լքված 6 երեխա, որոնցից 1-ը լիովին առողջ է: Երեխաներից 3-ը գտնվում են նորածնային պաթոլոգիայի բաժանմունքում:
Իվետա Ավետիսյանը ծնվել է սեպտեմբերի 24-ին: Երեխան ունի ողնաշարի ճողվածք: Երբ ծնողներն այդ մասին իմացել են, նրանից հրաժարվել են: Երեխան վիրահատվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում և այժմ իրեն լավ է զգում:
Մարիամ Մանուկյանը ծնվել է սեպտեմբերի 3-ին 1կգ 200գ քաշով և առողջական խնդիրներ չունի: Ընտանիքի 5-րդ երեխան է, այդ պատճառով էլ անցանկալի է: Ծնողները լքելով նրան՝ պատճառաբանել են, թե պահելու հնարավորություն չունեն:
Ռուզաննա Եգորյանը նույնպես լքվել է ծնողների կողմից: Նա ծնվել է օգոստոսի 16-ին մի քանի արատով՝ դաունի սինդրոմով և բացակայում է հաստ աղու անցքը:
Նեյրովիրաբուժության բաժանմունքում խնամվում է ծնողներից լքված  ողնուղեղի ճողվածքով 3 երեխա՝ Արաբո Նազարյանը, Ալլա Դավթյանը և Մելինե Հարությունյանը:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալլա Հարությունյանը ծնողների նման պահվածքը բարբարոսություն է համարում՝ ընդգծելվ՝ երեխան իր չէ, որ նրանից հեշտությամբ հրաժարվեն, այնինչ ծնողներն ուղղակի լրացնում են հրաժարականի փաստաթղթերը և գնում՝ չմտածելով երեխայի հետագա ճակատագրի մասին:
«Որքան էլ երեխային լավ ենք խնամում, միևնույն է նրանք ամեն ինչ տեսնում, զգում են և մշտապես թախծոտ հայացք ունեն»,- ընդգծում է Ալլա Հարությունյանը՝ հավելելով, որ դարեր շարունակ հայ մայրը համավել է հոգատար ու բարի, սակայն այսօր մեր հասարակությունը կորցրել է իր հոգին:
Մասնագետը նշում է նաև, որ իրենց երեխաներին լքող ծնողների համար հատուկ օրենք պետք է մշակվի, որպեսզի նրանք  անպատիժ չհրաժարվեն երեխայից:

photo album

MEDINFORM 17.10.2005


Փոքրիկ Սամվելը 4 ամսական էր, երբ ապրիլին տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի
(“Surb Astvatcamayr” Medical Center) վերակենդանացման բաժանմունք:
Բժիշկները նրա վիճակը անհույս էին համարում, քանի որ տղան ուներ 2 բնածին արատ ստոծանու ճողվածք և տրախեոմալյացիա (tracheomegalia) (շնչափողի փափկեցում): Այդ պատճառով արհեստական շնչառությամբ էր ապրում:
Շուրջ 6 ամիս վերակենդանացման բաժանմունքում բուժվելուց հետո, փոքրիկը օրերս դուրս է գրվել:
Ինչպես MEDINFORM-ին տեղեկացրեց վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը, ի շնորհիվ բժիշկների հոգատար վերաբերմունքի տղայի առողջական վիճակը բավարար է գնահատվում՝ ստոծանու արատը վիրահատվել է, իսկ շնչափողի փափկեցումը բուժվել դեղորայքով:
MEDINFORM 15.10.2005


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ (“Surb Astvatcamayr” Medical Center) հոկտեմբերի 1-10-ն ընդունվել է 144 հիվանդ, որոնցից 104-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության
ծառայության կողմից մայրաքաղաքից բերվել են հետևյալ հիվանդները՝
վնասվածքաբանության բաժանմունք բերվել է նախաբազկի հոդի շրջանի կոտրվածքով հիվանդ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել են ուղեղի ցնցումով, տրավմատիկ շոկով, գանգուղեղային տրավմայով, ցնուցումային սինդրոմով և անհայտ էթեոլոգիայով հիվանդներ:
Սոմատիկ բաժանմունք բերվել են ալերգիկ ռեակցիայով, սուր ռեսպիրատոր հիվանդության տոքսիկ տեսակով և ցնցումային սինդրոմով հիվանդներ:
Դիմածնոտային բաժանմունք բերվել է քթի միջնապատի կոտրվածքով 1 հիվանդ:
Ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել շտապ օգնության ծառայության կողմից բերված սուր որովայնով 2, հետցնցումային սինդրոմով, սուր ապենդիցիտով և սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 1-ական հիվանդի:
Հանարապետության մարզերից շտապ օգնության ծառայությունը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխել է հետևյալ հիվանդներին՝
Ապարանից վնասվածքաբանական բաժանմունք՝ ձախ ազդրի կոտրվածքով հիվանդ:
Գեղարքունիքի մարզից՝ սուր տոքսիկոզով հիվանդ:
Վանաձորից վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել են ողնուղեղային ճողվածքով և անհասությամբ հիվանդներ:
Էջմիածնից սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 1 երեխա բերվել է վերակենդանացման բաժանմունք:
Նոյեմբերյանից նյարդաբանական բաժանմունք բերվել է էպիլեպսիկ ցնցումներով հիվանդ:
Չարենցավանից նյարդաբանական բաժանմունք բերվել է ցնցումային սինդրոմով հիվանդ:
Վանաձորից հիպերթերմիկ սինդրոմով հիվանդ է տեղափոխվել նյարդաբանական բաժանմունք:
Մարտունուց վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել ներարգանդային ինֆեկցիայով հիվանդ:
Արարատից նեյրոինֆեկցիայով հիվանդ է տեղափոխվել նյարդաբանական բաժանմունք:
MEDINFORM 14.10.2005


Լենինգրադից Հայաստան ժամանած հայազգի հայտնի նեյրովիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը հոկտեմբերի 4-8-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում
(“Surb Astvatcamayr” Medical Center) կատարել է 4 վիրահատություն:
Վիրահատվել են հատուկ բարդության դեպքերը:
Վիրահատվել է 8-ամյա աղջկա ուղեղի ուռուցքը: Ներկայումս նրա առողջական վիճակը բավարար է գնահատվում: Ուղեղի ուռուցքի
վիրահատության է ենթարկվել նաև 8 ամսական 1 աղջիկ:
Վիրահատվել են նաև 2 երեխայի ողնաշարի շրջանի ուռուցքները:
MEDINFORM 13.10.2005


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ
(“Surb Astvatcamayr” Medical Center) սեպտեմբերի 21-30-ը դիմել է 175 հիվանդ, որոնցից 137-ը հոսպիտալացվել են:
Շտապ օգնության
ծառայության կողմից բերված հիվանդների թիվը 19-ն է:
Այդ թվում վիրաբուժության բաժանմունք բերվել է 4 հիվանդ՝ կրծքավանդակի ծակած վերքով, սուր որովայնով և սուր ապենդիցիտով:
Սոմատիկ բաժանմունք բերվել է հիպերթերմիկ ցնցումներով 1 և սուր ռեսպիրատոր հիվանդությամբ 2 մարդ:
Վերակենդանացման բաժանմունք բերվել է թոքաբորբով, անհասությամբ, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, հիպերթերմիկ շոկով 1-ական, գլխուղեղի տրավմայով 2 և ցնցումային սինդրոմով 3 հիվանդ:
Նյարդաբանական բաժանմունք բերվել է սուր նեյրոինֆեկցիայով 1 հիվանդ:
Նշված ժամանակահատվածում ԲԿ ընդունված հիվանդներից 2-ը Կոտայքից և Արարատից են, իսկ 1-ը՝ ԼՂՀ-ից:
MEDINFORM 05.10.2005


Սեպտեմբերի 11-20-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ (“Surb Astvatcamayr” Medical Center) դիմել է 156 հիվանդ, որոնցից հոսպիտալացվել է 116-ը:
«Շտապ օգնության»
ծառայության կողմից բերվել է 13 հիվանդ, այդ թվում նյարդաբանական բաժանմունք են բերվել հետցնցումային վիճակով, էպիլեպսիկ նոպաներով և հիպերթերմիկ ցնցումներով հիվանդներ:
Վերակենդանացման բաժանմունք է բերվել գանգուղեղային տրավմայով 1 հիվանդ:
Վիրաբուժության բաժանմու